«Վրացական երազանք»-ը կթարմացնի կադրերը խորհրդարանական ընտրություններից առաջ


14:00 , 9 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդանական ընտրություններից առաջ ծրագրում է կադրերի թարմացում: Այդ մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն. հայտնում է Грузия-Онлайн-ը:

Ավելի վաղ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտնել էր, որ այդ թարմացումը կանցնի երկու փուլով: Առաջինը` կարճաժամկետ`մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, այնուհետև տեղի կունենան փոփոխություններ գործադիր և օրենսդիր իշխանություններում, այդ թվում ` իշխանության տեղական մարմիններում:

Հերթական խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կկայանան 2020-ին: