«Մենք դեռ ապրում ենք հայերի կտուրների տակ». Կարսի քրդերը պատմում են հարևանների մասին


12:00 , 9 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հայաստանը Թուրքիայից բաժանող սահմանն ընդամենը 50 մետր է հեռու Կարսի Քիլիթթաշ գյուղից. գրում է թուրքական Gazetekarinca-ն` նշելով, որ կարճ հեռավորությունն իրականում ցույց է տալիս երկու ժողովուրդների համատեղությունը:

Հայոց ցեղասպանությունից հետո լքված հայկական տները վերաբնակեցվել են հարևան բնակավայրերից բերված քրդերով, որոնք ժամանակի ընթացքում դարձել են հայերի տների և նրանց եկեղեցիների նոր տերերը։

Քրդերը խոստովանում են, որ հարյուր տարվա ընթացքում Քիլիթթաշում որևէ նոր տուն չի կառուցվել։ «Մենք բնակվում են հայերի թողած տներում, մինչ օրս հայերի տանիքների տակ ենք ապրում»,- պատմել են տեղի բնակիչները։

Կարսի Դիգոր շրջանն այսօրվա Հայաստանից բաժանվում է Արփաչայ գետով: Այս բնակավայրը ուշադրություն է գրավում իր յուրահատուկ գեղեցիկ բնությամբ։