Հին Հայաստանի հետ համեմատած իրավիճակը դեպի վատն է փոխվել. Դանիել Իոաննիսյան


11:50 , 9 նոյեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի FIP.am կայքը հրապարակել էր իր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել։ Այս դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, ինչը, ըստ ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի, իրենց համար շոկային անակնկալ էր։

«Մեզ համար անակնկալ էր, որովհետև երբ Ռաֆայելին հրավիրեցին քննչական կոմիտե, մեր մոտ վստահություն կար, որ կանչում են, որպեսզի պարզեն հանգամանքները՝ կապված վարչական ռեսուրսի չարաշահման հետ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը։

Նա նշեց, որ քննչական կոմիտեն պետք է գործը հարուցած լիներ 149.1 հոդվածով, այնինչ, պարզվել է, որ գործը հարուցված է 146 հոդվածով (նամակագրության գաղտնիության խախտումը)։

«Թեև Ռաֆայել Աֆրիկյանն այդ գործով չունի կարգավիճակ, այսինքն, նրա կարգավիճակը վկա է, բայց արդեն փաստացի գործը հարուցված է մեր դեմ։ Դա շոկային անակնկալ էր և կարծում եմ, որ քրեական իրավունքի ամենապարզ հիմունքներն իմացող մարդու համար ակնհայտ է, որ այդտեղ հանցակազմ չկա», - ասաց Իոաննիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ