«Հրապարակ». ՔՊ-ում չեն կարողանում ազգային փոքրամասնություններից «հարմար» թեկնածուներ գտնել, որոնց ներկայացվածությունը ԱԺ-ում օրենքի պահանջն է
10:20 , 9 նոյեմբեր, 2018
««Քաղպայմանագրում» չեն կարողանում ազգային փոքրամասնություններից «հարմար» թեկնածուներ գտնել, որոնց ներկայացվածությունը խորհրդարանում օրենքի պահանջն է: Հատկապես բարդ ընտրության առաջ են ամենամեծ՝ եզդիական համայնքի հարցում, քանի որ հավակնորդների թիվն աննախադեպ մեծ է՝ ով ասես դիմել է իշխանությանը, միջնորդ մեջ գցել:
Տեղեկացանք, որ Փաշինյանի թիմում խիստ վրդովվել են հատկապես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի միջնորդությունից՝ նա ներկայացրել է իր մտերիմ Ռուստամ Բաքոյանին, ով ամենուր ասում է, որ ինքը Գարիկի ընկերն է ու Նիկոլի մոտ «պրոբլեմ» չունի:
Իրականում վերջին ընտրություններին նա աշխատել է ՀՀԿ-ի, մասնավորապես՝ Ալիկ Սարգսյանի օգտին, չնայած ցանկացել է Ավշարի Արայիկի համար աշխատել, բայց վերջին պահին կողմերը չեն «բարիշել»: Նա հայտնի է նաև կրիմինալ շրջանակների հետ մտերմությամբ: Բաքոյանը եզդի հեղինակություն Ջնդի Ամարյանի ազատության համար բողոքի ցույցերի ակտիվ կազմակերպիչն էր: Ջնդին 2 տարի առաջ ձերբակալվել էր «շորթման» կասկածանքով: Բաքոյանը ժամանակին Ջնդիին ազատելու խնդրագիր-նամակ էր հղել Սերժ Սարգսյանին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: