«Հրապարակ». Յ. Խաչատուրովը ՀՀ է վերադարձել նոյեմբերի 4-ին, դրանից առաջ այցելել էր Վրաստան՝ ծնողների շիրիմներին. այս ընթացքում քննչական գործողություն չի կատարվել


09:50 , 9 նոյեմբեր, 2018
«ՀԱՊԿ նախկին գլխավոր քար­տուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան է վերադարձել նո­յեմբերի 4-ին, իսկ դրանից առաջ մեկնել էր Վրաստան՝ ծնողների շիրիմներին այցելության: 

Նրա փաս­տաբան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում հանդիպել է պաշտ­պանյալի հետ, քննարկել են մարտավարական ինչ-ինչ հարցեր: Իսկ Խաչատուրովի նկատմամբ այս ընթացքում որևէ քննչական գործողություն չի կատարվել՝ չի կանչվել հարցաքննության»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: