Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում կայացան բոլոր հանդիպումները:
E խմբում միմյանց հետ մրցեցին Լոնդոնի «Արսենալը» և «Սպորտինգը»: Հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում: Խաղին մեկնարկային րոպեներից մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Խաղը հիմնականում անցավ լոնդոնյան ակումբի տարածքային և խաղային առավելությամբ:
Առաջին խաղակեսում գոլային պահերն այնքան էլ շատ չէին:Կարելի է առանձնացնել այն, որ 30-րդ րոպեին ծանր վնասվածք ստացավ «զինագործների» հարձակվող Դենի Ուելբեկը, ում խաղադաշտից դուրս բերեցին պատգարակով: Անգլիացու վնասվածքի լրջության աստիճանը դեռ պարզ չէ: