Պարգևատրման արարողության ժամանակ հայտնի դերասանուհին շփոթեցրել է արքայազն Ուիլյամին


01:52 , 9 նոյեմբեր, 2018

Մեծ Բրիտանիայի թագուհու թոռը հերթական անգամ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել: Արքայազն Ուիլյամը շփոթվել է հոլիվուդյան դերասանուհի Էմմա Թոմփսոնի հարցից նոյեմբերի 7-ին Բուքինգհեմյան պալատում կազմակերպված պարգևատրման միջոցառման ժամանակ:

Դերասանուհուն Բրիտանական կայսրության շքանշանը հանձնել է արքայազն Ուիլյամը: 59-ամյա դերասանուհին պալատ է եկել կապույտ կոստյումով և սպիտակ սպորտային կոշիկներով: Սակայն դա չէ որ շփոթեցրել է արքայազնին: «Իրական սեր» ֆիլմի աստղը հարցրել է՝ կարո՞ղ է արդյոք համբուրել նրան: Սկզբում արքայազնը մի փոքր շփոթվել է, բայց հետո նրբանկատորեն մերժել, հաղորդում է The Daily Mail-ը: