Գիտնականները կարողացել են ստեղծել արհեստական մաշկ, որը զգում է քամին և ջրի կաթիլները


01:42 , 9 նոյեմբեր, 2018

Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները ստեղծել են էլեկտրոնային մաշկ, որը բավականին զգայուն է և կարողանում է զգալ քամու ուղղության և հզորության փոփոխությունները, ջրի կաթիլի ընկնելը։

Մասնագետները շարունակում են կատարելագործել ռոբոտների արտաքին տեսքը, և նրանց գլխավոր նպատակներից մեկը էլեկտրոնային մաշկի ստեղծումն էր, որը պետք է նման լիներ մարդու մաշկին։ Ըստ մասնագետների՝ ապագայի ռոբոտները պետք է կարողանան «զգալ», որպեսզի դժվար առաջադրանքներ կարողանան կատարել։ Խոսքը գնում է ջերմաստիճանի փոփոխության հանդեպ արձագանքի կամ էլ հաճելի զգացողությունների վերամշակման մասին։