Գործարկվել է աշխարհի ամենահզոր սուպեր համակարգիչը


05:09 , 9 նոյեմբեր, 2018

Նոյեմբերի 2-ին առաջին անգամ գործարկվել է մարդկային ուղեղի նմանությամբ կառուցված սուպեր համակարգիչը։

Spiking Neural Network Architecture սուպեր համակարգիչը վայրկյանում կարող է կատարել 200 միլիոն գործողություն։ Այս համակարգչի գաղափարի ստեղծման համար պահանջվել է 20 տարի, նրա հավաքման համար՝ 10 տարի և ընդհանուր 15 միլիոն ֆունտ ստերլինգ գումար։ 

Այս համակարգիչը մնացած սովորական համակարգիչներից տարբերվում է նրանով, որ Ա կետից Բ կետ ինֆորմացիան հաղորդելու համար սովորական ցանց չի օգտագործում։ Դրա փոխարեն այն նմանակում է ուղեղին և միլիարդավոր փոքր ծավալով ինֆորմացիաներ միաժամանակ ուղարկում հազարավոր ուղղություններով։

Այս համակարգիչը նեյրոբիոլոգներին կարող է օգնել բացահայտել մարդու ուղեղի մի շարք գաղտնիքներ։ Ինչպես նշում է պրոֆեսոր Սթիվ Ֆարբերը, այս համակարգիչը կարող է օգնել նաև ռոբոտաշինության մասնագետներին։ Նրանք կարող են նեյրոնային ցանց ստեղծել, որը կղեկավարի ռոբոտներին, և նրանք կկարողանան քայլել, խոսել և շարժվել։