Ամերիկացի գիտնականները տիեզերքում այլ քաղաքակրթություններ հայտնաբերելու նոր միջոց են առաջարկել


04:11 , 9 նոյեմբեր, 2018

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներն առաջարկել են տիեզերքում այլ քաղաքակրթություններ հայտնաբերելու համար ուլտրակարմիր լազերային ճառագայթ օգտագործել։

Նրանք նշում են, որ եթե տիեզերքում այլ քաղաքակրթություն կա, ապա լազերային փարոսը կօգնի հայտնաբերել նրանց։

Մեկ կամ երկու մեգավատտ հզորությամբ լազերային ճառագայթը, որը տիեզերք է ուղարկվելու 30 կամ 45 մետրանոց աստղադիտակով, հնարավոր կլինի հայտնաբերել 20 հազար լուսատարի հեռավորությունից։

Ըստ գիտնականների՝ սա շատ դժվար, բայց միանգամայնորեն իրականացվող նախագիծ է։ Ներկայումս ստեղծվող լազերներն ու աստղադիտակները կարող են ազդանշանն այնպես հաղորդել, որ այլ աստղագետները միանգամից նկատեն։

Սակայն լազերային փարոսի կառուցումը կարող է անվտանգության մի շարք խնդիրներ առաջացնել։ Չնայած որ լազերային ճառագայթն անտեսանելի է, այն կարղ է վնասել մարդկանց։ Այն կարող է խանգարել նաև տիեզերական կայաններից եկող ինֆորմացիային։

Սակայն, ինչպես նշում է գիտնականներից մեկը, եթե փարոսը կառուցվի Լուսնի հակառակ կողմում, ապա այն ավելի անվտանգ կլինի։