07:08 , 9 նոյեմբեր, 2018
Ինդոնեզիայի Սուկաբումի քաղաքի դպրոցներից մեկում մի խումբ 8 տարեկան տղաների հայտնաբերել են ծխելիս։ Ծնողներին կանչելու կամ նկատողություն անելու փոխարեն դպրոցի տնօրենը երեխաներին տարել է իր առանձնասենյակ և ստիպել նրանց ավելի շատ ծխել, որպեսզի նրանք «հասկանան ծխախոտի վնասակարությունը»։
Այս մեթոդի հետ չեն համաձայնվել ո՛չ ծնողները, ո՛չ ուսուցիչները, ո՛չ էլ երեխաների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները։ Տնօրենի այս արարքի հայտնի դառնալուց հետո նրան սկսեցին քննադատել։ Հիմա տնօրենը ստիպված պիտի հանդիպի պաշտոնյաների և կատաղած ծնողների հետ։