Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը


06:13 , 9 նոյեմբեր, 2018

Անհաջողության հանդեպ վախը և ինքնավստահության պակասը մարդկանց ետ է պահում ինքնազարգացումից և կյանքի փոփոխություններից։ Ինչպե՞ս հաղթահարել այդ վախը և վերականգնել ինքնավստահությունը։ Մենք առանձնացրել ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ այդ հարցում։

Բոլոր այս մեթոդները հեղափոխական չեն, բայց բավականին օգտակար են, միայն թե այս խորհուրդները մի ընդունեք որպես բաղադրատոմս, ընտրեք այն խորհուրդները, որոնք ձեզ ավելի հոգեհարազատ են և կիրառեք այն։

  1. Գտեք ձեր երկրորդ կեսին։ Հաճախ միայն ամենամոտ մարդը կարող է ձեզ ուրախություն պարգևել և աջակցել ձեզ դժվարին պահերին։
  2. Փոխեք ձեր հագուստի ոճը։ Եթե դուք հագնված եք գեղեցիկ և ճաշակով, ապա դուք ավելի ինքնավստահ եք զգում ձեզ։ Ամեն օր հագնվեք այնպես, որ 100%-ով հավանեք ձեզ։ Պարբերաբար փոխեք ձեր ոճը, որպեսզի կյանքը միատարր չլինի։
  3. Անհատականություն դարձեք։ Դուք պետք է կարողանաք ինքնուրույն մտածել, խոսել և գործել։ Շատ մարդիկ շաբլոնային կամ կոլեկտիվ մտածելակերպ ունեն։ Փորձեք առանձնանալ ամբոխից և ինքնավստահությունը միանգամից կավելանա։
  4. Եղեք բարի և մեծահոգի։ Ուրիշների հանդեպ բարի լինելը ինքնագնահատականը բարձրացնելու լավագույն միջոցներից է։ Դուք սկսում եք ձեզ ավելի լավ զգալ, երբ հասկանում եք, որ դուք բարի մարդ եք։
  5. Պարզ և դանդաղ խոսացեք։ Շատ պարզ պահանջ է, բայց սրա միջոցով կարող եք ազդել դիմացինի վրա։ Ուժեղ մարդիկ խոսում են դանդաղ և հանգիստ, նրանք ինքնավստահ են և համոզված, որ իրենց լսում են։ Փորձեք հղկել ձեր խոսքը, վերացրեք դադարները։ Կարևորը ասացեք այն, ինչ մտածում եք և մտածեք այն, ինչ խոսում եք։
  6. Ժպիտ։ Հաճախ ժպտացեք։ Մեր կյանքում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան թվում է։ Ուրախ և դրական եղեք։ Սրանով դուք կօգնեք ոչ միայն ձեզ, այլ նաև ձեզ շրջապատող մարդկանց։