Ալիևը համաձայնել է մասնակցել ՀԱՊԿ նիստին, Հայաստանը դեմ է եղել. Коммерсантъ


21:10 , 8 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՀԱՊԿ-ում քննարկվել է Աստանայում կայանալիք նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին որպես հյուր հրավիրելու գաղափարը: Այդ մասին Коммерсантъ-ին հայտնել է հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքներին մասնակաած երկու աղբյուր:

Ըստ նրանց` նման առաջարկով հանդես է եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աջակցել է գաղափարին: Ալիևն էլ պատրաստ է եղել ընդունել հրավերը, սակայն դրան դեմ է եղել Հայաստանը:

«Դաշինքի կազմում չներառված երկրները կարող են մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, եթե բոլոր անդամները համաձայն են»,-պարզաբանել է աղբյուրը:

Փաստորեն, կոնսենսուսի չի հաջողվել հասնել: