Կանխատեսվել է կյանքի տևողության աճ


23:00 , 8 նոյեմբեր, 2018

ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամեն հաջորդ սերունդ միջինում երեք տարի ավել է ապրում նախորդից: Մասնագետների կարծիքով, այս տենդենցը կշարունակվի մինչև կյանքի տևողության առավելագույն սահմանին հասնելը, հաղորդում է MedicalXpress-ը:

Հետազոտողները վերլուծել են 1960-2010 թթ. ապրող 65-ից բարձր տարիքի մարդկանց ծննդյան և մահվան տարեթվերը և պարզել, որ ամեն 25 տարին մեկ կյանքի տևողությունը ավելանում է 3 տարով, այսինքն ժամանակակից մարդիկ կապրեն մոտավորապես 6 տարի ավել, քան իրենց պապիկներն ու տատիկները: Այս տենդենցը վերջին 50 տարում եղել է կայուն, թեև թեթևակի շեղումներ նկատվել են կապված բժշկության զարգացման հետ: