Գիտնականները պարզել են` որ մարդիկ են ամենանախանձը


23:45 , 8 նոյեմբեր, 2018

Գիտնականները նախանձը համարում են էվոլյուցիայի արդյունք: Այս զգացողությունը մեր նախնիներին օգնել է գոյատևել` նրանց դարձնելով սոցիալական էակներ: Խանդը բնական հուզական ռեակցիա է, որը նպաստում է ինքնակատարելագործմանը, սակայն կարող է մեծապես փչացնել տրամադրությունը, ընկճախտ առաջացնել կամ մղել ագրեսիվ գործողությունների: Ում և ինչու են նախանձում մարդիկ, գրում է ՌԻԱ Նովոստին:Image result

Գիտնականները պարզել են, որ երջանկությունը, հարստությունը չափազանց վերացական կատեգորիաներ են նախանձ առաջացնելու համար: Մեր գլխում կա որոշակի համակարգ, որով մենք գնահատում ենք շրջապատող մարդկանց: Ելնելով անհատական փորձից՝ միայն խիստ կոնկրետ գործոնները կարող են ստիպել ուժեղ զգացմունքներ ունենալ: Կարճ ասած` ում և ինչի համար նախանձելը կանխորոշված է էվոլյուցիոն պատճառներով: