Խանդոտ տղամարդն իր նախկին զուգընկերուհուն ահաբեկել է «խելացի տան» միջոցով


20:20 , 8 նոյեմբեր, 2018

Կանադայի բնակչուհուն նախկին զուգընկերն ամիսներ շարունակ ահաբեկել է: Լրտեսելու և վախեցնելու համար նա օգտագործել է խելացի տան համակարգը, որը թույլ է տալիս վերահսկել լուսավորությունը, տաքացուցիչը, շերտավարագույրները, տեսախցիկները և այլն: Հավելվածը նրբեռնված է եղել նրա սմարթֆոնում:

Աղջկա խոսքով՝ նրա նախկին տղամարդը միշտ խանդոտ և կասկածող է եղել: Նրա այդպիսի վարքը կնոջ համար հոգեբանական խնդիրների պատճառ է դարձել:

«Խելացի տունը շատ հարմար է: Բայց նրա հետ փոխգործակցության իմ փորձը մղձավանջի է վերածվել: Դրանից ի վեր ես շատ լավ գիտակցում եմ բոլոր վտանգները, որ պարունակում են այդպիսի տեխնոլոգիաները»,-ասել է աղջիկը:

Գաղտաաբռը փոխեով՝ տղամարդը հրաժարվում է բնակարանի վերահսկողությունն աղջկան վերադարձնել: