թուզ - 1 կգ,
շաքարավազ - 1 կգ,
ջուր - 1 բաժակ
Վերցնել թզի դեղին տեսակը, լավ լվանալ, կտրել կոթունները և պատառաքաղով երկու կողմից ծակել:
Ընդհանուր սոկի վրա ավելացնել կես բաժակ ավել ջուր:
Հեռացնել հյութը և հովացնել, ապա պաղ վիճակում լցնել թուզը հյութի մեջ, բայց դնել շատ մարմանդ կրակի վրա:
Եփելու ընթացքում անընդհատ խառնեք և հետևեք պատրաստման ընթացքին:
Եփել կես ժամ, նորից հովացնել, նորից եփել, նորից հովացնել:
Հովանալուց հետո մի հատ էլ եփել ու ստուգել, եթե հյութն արդեն քաշվել է թզի մեջ, վերցնել կրակից և լավ սառեցնել: Սառչելուց հետո լցնել բանկաները: