Մոսկվայում պայթյունի վտանգի պատճառով «Երևան Պլազա» առևտրի կենտրոնից տարհանում է իրականացվում


17:20 , 8 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Մոսկվայում ընթանում է «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի այցելուների տարհանման գործընթացը, ինչը պայմանավորված է հնարավոր պայթյունի մասին ահազանգով: Այս մասին գրում է tass.ru-ն՝ քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայություններին հղումով:

«Իրականացվում է Տուլսկայա 13 հասցեում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի այցելուների տարհանում: Պայթյունի վտանգի մասին տեղեկություն է ստացվել»,-մանրամասնել է գործակալության զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։