Հին Թիֆլիսում հայերը կազմում էին բնակչության 74,3%-ը. ահա նրանց լուսանկարները


22:45 , 8 նոյեմբեր, 2018

Այս հին լուսանկարները 1881 թվականին արվել են պարոն Էռնեստ Չանտրեի կողմից, ով Ֆրանսիայի Լիոնի համալսարանի տնօրենի օգնականն էր։

Իր ճանապարհորդությունների ժամանակ, ինչպես ցույց է տրված ներքոբերյալ քարտեզում, նա գիտական ու բժշկական նպատակներով հավաքել է տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչների լուսանկարներ, որոնց թվում են նաև Հին Թիֆլիսի (ներկայիս Թբիլիսի) հայ բնակիչների լուսանկարները։

Այդ ժամանակներում հայերը կազմում էին Թիֆլիսի բնակչության մեծ մասը։ XIX դարում նրանք կազմում էին Թիֆլիսի ամենամեծ էթնիկ խումբը, և կար ժամանակ, երբ կազմում էին ողջ բնակչության 74,3%-ը։ Ահա Հին Թիֆլիսի հայերի լուսանկարները։