Հազվագյուտ ու հնագույն քար, որի վրա Տիգրան Մեծի դիմանկարն է փորագրված


21:00 , 8 նոյեմբեր, 2018

Բոստոնի գեղարվեստի թանգարանում ցուցադրվում է հազվագյուտ թանկարժեք քար, որի վրա փորագրված է Տիգրան Մեծի կիսանդրին։ Թանկարժեք քարը պատրաստված է կարմիր ջասպերից և թվագրվում է մ.թ.ա. I դարին։ Քարի երկարությունը 14 մմ է։ Համաձայն թանգարանի տված նկարագրությանը՝ թանկարժեք քարը 1900 թ. Օսմանյան Թուրքիայից գնել է Էդվարդ Պերի Ուորենը, ով հետագայում՝ 1901-ին, այն վաճառել է Բոստոնի գեղարվեստի թանգարանին։

Պատկեը լավ պահպանելու համար թանգարանը պատրաստել է քարի կրկնօրինակը։ Թանգարանի տված նկարագրությունը հետևյալն է. «Կարմիր ջասպեր։ Intaglio: Տիգրան II Մեծ, ձախ պրոֆիլ։ Տիգրան Մեծը կրում է հինգ փորվածք ունեցող հայկակա տիար։ Թագը պատված է կլոր կետերով։ Տիարի վրա ութանկյուն աստղ է՝ շրջապատված կենտրոնական շրջանով, թռչունների պատկերներով (ամենայն հավանականությամբ արծիվներ)։ Թագից իջնող երկկողմանի կտորները ծածկում են ականջներն ու մազերը։

Տիգրան II Մեծը Հայաստանի հզորագույն արքաներից էր, ում ստեղծած թագավորությունը տարածվում էր ծովից ծով։ Տիգրանը մեծաթիվ տարածքներ է նվաճել և վաստակել «Արքայից արքա» տիտղոսը, որն այն ժամանակ անգամ պարթևները չունեին։ Տիգրանն անգամ ախկին պարթևական տարածքների վրա էր իշխանություն հաստատել։ Պլուտարքոսը և մյուս հայտնի պատմաբանները իրենց աշխատություններում մեր արքային անվանում են «Տիգրան Մեծ»։

«Արքայից արքան» երբեք հանրության առաջ դուրս չէր գալիս, եթե նրան չէին շրջապատում առնվազն 4 արքաներ, որոնք այցելում էին նրան։ Ցիցերոնը, հղում կատարելով Տիգրանի հաջողություններին արևելքում, ասել է, որ Տիգրանը «ստիպեց Հռոմեական հանրապետությանը դողալ իր իսկ ձեռքերի տակ»։

Տիգրան Մեծի պատկերներով թանկաժեք քարերն ու դրամները բավականին հայտնի են։ Christies աճուրդների տունը 2014-ին հանրությանն է ներկայացրել անալոգիական արտեֆակտը։ Իրական արտեֆակտը թվագրվում է մոտավորապես 95-96 թթ., և գնահատվում է 10-15 000 ԱՄՆ դոլար։