Միլիոնատեր հրեան դարձել է ԱՄՆ պատմության մեջ նահանգապետ ընտրված առաջին բացահայտ միասեռականը (Photo)


11:56 , 8 նոյեմբեր, 2018

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջարեդ Փոլիսն իր անունն ամրագրել է Միացյալ Նահանգների պատմության մեջ որպես նահանգապետ դարձած առաջին բացահայտ միասեռականը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Փոլիսը, որ Ներկայացուցիչների պալատում է 2009թ. ի վեր, ընտրվել է Կոլորադոյի նահանգապետ:

Հայտնի է, որ 43-ամյա կոնգրեսականը նախընտրական քարոզարշավի ժամանակ բացահայտ խոսել է իր միասեռականության մասին: Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս՝ 2004թ., Նյու Ջերսիի նահանգապետ Ջիմ ՄաքԳրիվին էր հայտարարել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին, սակայն դա արել էր հրաժարականից կարճ ժամանակ առաջ:

Նշվում է, որ միլիոնատեր Փոլիսը հեղինակավոր Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ է ու նահանգապետ դառնալու ցանկություն է ունեցել դեռևս ուսանողական տարիներից: Նա ծագումով հրեա է ու համարվում է Կոնգրեսի ամենահարուստ անդամներից մեկը, որը նախընտրական քարոզարշավի համար 12 մլն դոլար է ծախսել:
Պարբերականը հավելում է, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների հաղթանակը ենթադրում է, որ օրենսդիր իշխանության այս օղակն ավելի բազմազան ներկայացուցիչներ կունենա՝ ի դեմս առաջին անգամ Կոնգրես անցած մուսուլման ու բնիկ հնդկացի կանանց:

Polis, who has served in the House of Representatives since 2009, won the gubernatorial Colorado race on TuesdayDemocratic gubernatorial candidate Jared Polis speaks at his midterm election night party in Denver, Colorado USPolis, right, and his partner Marlon Reis at their home in Boulder with their nine-week-old son CJ, in 2011Gabierla Martinez (L) and Cesar Delgado (R), both of Lakewood, Colorado, cheer on Democratic gubernatorial candidate Jared Polis as he speaks at his midterm election night party in Denver, Colorado