Yerevan Jazz Fest 2018-ը մեկնարկեց շեփորահար Արթուրո Սանդովալի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգով


12:00 , 8 նոյեմբեր, 2018

Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Փրոդաքշընը» ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 7-20-ը կանցկացնեն ամենամյա միջազգային ջազ փառատոն` Yerevan Jazz Fest 2018-ը: Երեկ Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիակական թատրոնի մեկնարկեց փառատոնի բացումը, այն վստահված էր Գրեմմիի 10-ակի դափնեկիր, շեփորահար Արթուրո Սանդովալին:

Շեփորահարը Երևանում հանդես եկավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ, որը գլխավորում էր Արմեն Հյուսնունցը: Աշխարհահռչակ երաժշտի այցը Հայաստան համընկել է նրա ծննդյան օրվա հետ, և կազմակերպիչները հոգացել են, որպեսզի երաժիշտն անմոռաց օր ունենա:

«Զարմանում եմ, թե ինչու էի այսքան ձգձգում Երևան իմ այցը»,- խոստովանում է կուբացի ջազմեն Արթուրոն, ով հիացած է հայկական հյուրասիրությամբ և առանձնահատուկ քնքշանքով է խոսում հայ կանանց մասին:

Արթուրո Սանդովալը երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ տասներեք տարեկանից: Նա սովորել է Կուբայի ազգային վարժարանում: Տարիներ հետո նա արդեն  Orquesta Cubana de Musica Moderna-ի կազմում էր:

Կուբայում Սանդովալը հիմնադրել է «Irakere» բենդը` Չուչո Վալդեսի և Պակիտո Դի Ռիվիերայի հետ համատեղ: Շուտով խումբն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ:  

Նշենք, որ 2018 թվականին լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը, և Yerevan Jazz Fest 2018-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի