«Հրապարակ». Ռեյտինգային թեկնածուների կրիզիս է գրեթե բոլոր, անգամ իշխանական ուժի մոտ
09:50 , 8 նոյեմբեր, 2018
«Ռեյտինգային թեկնածուների կրիզիս է գրեթե բոլոր, անգամ իշխանական ուժի մոտ։ «Ծառուկյան դաշինքում», օրինակ, Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը դիտարկել են Սյունիքի և Վայոց Ձորի տարածքում։ Բանն այն է, որ նախորդ ընտրություններում մարզից ամենաշատ ձայն ստացած Մերուժան Սիմոնյանը չի մասնակցելու, նա առողջական խնդիրներ ունի։
ԲՀԿ-ի հույսը Սերգեյ Բագրատյանն է, որովհետև Աղասի Հակոբջանյանն էլ է նեղացած և նախկին էնտուզիազմով չի առաջադրվի։
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ, հնարավոր է, ոչ թե հարազատ Արարատի մարզում ռեյտինգայինով առաջադրվի, այլ Երևանի Կենտրոն համայնքում․ Արարատում նա ունի ուժեղ թեկնածու՝ ի դեմս Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևոնյանի, ով նախորդ ընտրություններում մոտ 4 հազար ձայն հավաքեց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: