Չինաստանում ավարտվել է երկրի ամենախորը ստորջրյա մետրոյի թունելի շինարարությունը


08:45 , 8 նոյեմբեր, 2018

Ավարտվել է Չինաստանում ամենախորը մետրոյի թունելի շինարարությունը, հաղորդում է Ռիա Նովոստին:

8.1 կմ երկարությամբ թունելը մասնակիորեն անցնում է ծովի ջրի տակով, այն միացնում է Շանդուն նահանգի Ցինդաո քաղաքի արևելյան և արևմտյան մասերը, հաղորդել է China Railway No.3 Engineering Group-ը:

Ընկերությունը նշել է, որ սա Չինաստանի մայրցամաքային մասի ամենախորը թունելն է, որի ամենախորը հատվածը գտնվում է ծովի մակարդակից 88 մետր ցածր: Թունելի կառուցումը սկսվել է 2015 թ. սեպտեմբերին:

Հոկտեմբերին Չինաստանում բացեցին աշխարհի ամենաերկար՝ 55 կիլոմետրանոց ծովային կամուրջը, որը կապում է Հոնկոնգը, Մակաոն և Չժուխայ քաղաքները: