Թրամփը հրապարակային ելույթ չի ունենա տեղական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո


07:30 , 8 նոյեմբեր, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային ելույթ չի ունենա տեղական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Այս մասին հաղորդում է CNN- ը:

Նախագահի որոշման պատճառները չեն հրապարակվում:

Ավելի վաղ Թրամփը գնահատել է ԱՄՆ-ի տեղական  ընտրությունների արդյունքները: Ըստ նրա, Հանրապետական կուսակցությունն ընտրություններում հասել է «զարմանալի հաջողության»: Ավելի վաղ CNN հեռուստաալիքը կանխատեսել էր, որ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն կստանան 238 տեղով: