Մեյը կառավարությանն է ներկայացրել Brexit-ի հարցով համաձայնագրի գրեթե պատրաստ ծրագիրը. Bloomberg


00:45 , 8 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարության անդամներին է ներկայացրել Brexit-ի հարցով Բրյուսելի և Լոնդոնի միջև համաձայնագրի գրեթե պատրաստ ծրագիրը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին:

Գործակալության տվյալներով՝ փաստաթղթում առայժմ բացակայում է վերջին հոդվածը, որում պետք է ներկայացվի իռլանդական սահմանի շուրջ իրավիճակի լուծումը, և հենց այս հարցն է այժմ գայթակղության քար հանդիսանում Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև բանակցություններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։