Համացանցում ծակ պրոֆեսորների քանակը կտրուկ աճ է ապրել


20:47 , 29 մայիս, 2013

Համացանցում ծակ պրոֆեսորների քանակը կտրուկ աճ է ապրել. նյարդերս արդեն տեղի են տալիս, մեկ էլ կտեսնես՝ կգան պարապած արտահայտություններով և մի տեղ լսած խոսքով ու կսկսեն: «Դեմքի խելացի արտահայտությունը դեռ խելքի նշան չէ, բոլոր հիմարություններն արվում են այդ դեմքով» նախադասությունատիպ խոսքեր մեջբերելով: Բացում ես էջը, տեսնում ես՝ ո՛չ դեմք ունի, ո՛չ սեփական միտք: Բայց դե սա նորություն չէ, նորությունն այն է, որ սկսում են խոսել, թե ով ինչի է արժանի: Ասում են` «Ով ինչ ունի, նրան է արժանի» կամ «Ժողովուրդը այս իշխանությանը արժանի է» կամ «Ընդդիմությունը սրան է արժանի» ու հետևից բադերի պես լցվում են «հա, հա, հա, լայք, լայք, լայք» անողները, որոնց կեսը նույնիսկ չի կարդում գրածը: Հիմա ո՞նց չասես՝ այ փուչիկներ, այսօր ով ինչ գողացել է ու խլել, ուրեմն արժանի՞ է իր հարստությանը, իսկ այն ումից խլել են ու խաբել են, արժանի՞ է, որ իր երեխան կոշիկ չունենա հագնելու, ու ինքը սոված քնի, որովհետև հանցագործ չի ու չի կարողանում ինքն էլ գողանա կամ ուժը, գիտակցությունը չի հերիքում գողացողի գլուխը կոտրի: Հա, արժանի է, որովհետև դիմացինի նման ստոր ու հանցագործ չի՞: Արժանի է, որովհետև մա՞րդ է, այլ ոչ թե անկուշտ շակա՞լ: