Մայրը, 12 տարվա ընթացքում ծախսելով իր ողջ խնայողությունները, կոմայից դուրս է բերում որդուն (Photo)


05:12 , 8 նոյեմբեր, 2018
2006 թվականին՝ ավտովթարից հետո, չինացի Վան Շուբայուն ընկել էր կոմայի մեջ։ 12 տարվա ընթացքում նրա ծեր մայրը խնամել է տղային։ 12 տարի անց ծեր մոր չարչարանքներն արդարացել են, և նրա որդին արթնացել է խոր կոմայից ու ժպտացել 75-ամյա մորը։ Մայրը որդուն խնամելու համար ծախսել էր իր ողջ ունեցվածքը՝ շուրջ 17 հազար դոլար։
Հերթապահության տարիներին մայրը նիհարել է 20 կգ, քանի որ փողի բացակայության պատճառով չէր սնվում։
Չնայած որ Վանը դեռևս չի կարողանում շարժվել, այնուամենայնիվ, նա լսում է մորը և կարողանում է ժպտալ նրան։