Հայերն ու Հայաստանը հանրահայտ երգիչ ու պոետ Վիսոցկու կյանքում


21:00 , 7 նոյեմբեր, 2018

Ռուս մեծ երգիչ-կատարող, երգահան, պոետ Վլադիմիր Վիսոցկու կյանքում եղել են մի քանի հայեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել նրա անհատականության ձևավորման, նրա ճակատագրի և գործունեության վրա:

Մանկության շրջանում նրա կողքին է եղել խորթ մայրը՝ ծագումով հայ Եվգենիա Լիխալատովան (օրիորդական ազգանունը՝ Մարտիրոսյան), ում Վիսոցկին պաշտում էր, իսկ նա էլ, իր հերթին, հարազատ որդու նման սիրում էր Վիսոցկուն:

«Վիսոցկու՝ խորթ մոր հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին իր «Ընդհատված չվերթ» գրքում գրել է նրա կինը՝ Մարինա Վլադին: Վիսոցկին միշտ ամենադրական կերպով էր արտահայտվում իր Ժենեչկայի (նա խորթ մորն այդպես էր անվանում) մասին», - ասում է Վիսոցկու ստեղծագործությունների առաջին հայերեն թարգմանիչը՝ Լևոն Բլբուլյանը:

Նա շատ էր սիրում հայերին, և այդ կապը ամուր է եղել դեռ մանկուց: Վիսոցկու ամենամտերիմ ընկերներից մեկը լեգենդար Լևոն Քոչարյանն էր՝ ՀԽՍՀ-ի հայտնի դերասան Սուրեն Քոչարյանի որդին:

Երիտասարդության տարիներին երկու ընկեր՝ Վիսոցկին և Քոչարյանը, բնակարան էին վարձել Վասիլի Շուշկինի՝ խորհրդային կինոռեժիսոր, դերասանի հետ միասին: Հրաշալի եռյակի տունը միշտ լի էր հյուրերով. ամեն երեկո նրանց այցելում էին ընկերները, ծանոթները, տնային համերգներ էին կազմակերպվում: Նման ընկերական երեկույթներից մեկի ժամանակ բոլորին դեռևս անհայտ Վիսոցկին կատարեց իր երգերից մեկը: Քոչարյանը, բոլորից գաղտնի, ձայնագրեց նրան: Ավելի ուշ հենց այդ ձայնագրությունը, որը լայն ռեզոնանս առաջացրեց ԽՍՀՄ-ում, բացեց Վիսոցկու իրական աշխարհի դռները:

Վլադիմիր Վիսոցկու կյանքում կարևոր դեր է ունեցել նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը, ում վաղաժամ մահը Վիսոցկին չափազանց ծանր տարավ: «Տղուր ծաղրածուի» մասին Վիսոցկին նման կերպ է արտահայտվել. «Իմ սիրելի արտիստների մեջ կա միայն մեկը, ում հանդեպ իմ տածած քնքշությունն անսահման է: Նրան Ենգիբարով են անվանում»:

Վլադիմիրն ընկերություն էր անում մարդ-լեգենդի՝ Սերգեյ Փարաջանովի հետ: Մեկնելով ամուսնական ճամփորդության՝ Մարինա Վլադին և Վլադիմիրը որոշեցին կանգ առնել Թբիլիսիում, որտեղ արժանացան մի շարք «փարաջանովյան» անակնկալների:

«Սերգեյ Փարաջանովը նրանց համար տոն էր կազմակերպել և անակնկալ էր մատուցել», - պատմում է Բլբուլյանը:

Փարաջանովի կազմակերպած ճաշից հետո հյուրանոցի այն համարում, որում պետք է գիշերեին նորապսակները, վերջիններիս սպասվում էր մրգերից կազմված խճանկար, որն իր ձեռքերով անձամբ պատրաստել էր Փարաջանովը»:

Հայաստանում Վիսոցկին եղել է միայն մեկ անգամ, սակայն այդ այցի վերաբերյալ մինչ օրս լեգենդներ են պատմվում: Վլադիմիրը և իր ընկերը՝ թաարգմանիչ Դավիթ Կարապետյանը, սարսափելի ավտովթարի են ենթարկվել, որից հրաշքով փրկվել են և ողջ մնացել: Ասում են, որ այդ դեպքից հետո Վիսոցկին մկրտվել է հայկական եեկեղեցիներից մեկում:

Ընդհանուր առմամբ, լեռնային Հայաստանն իր պատմական հուշարձաններով և տեսարժան վայրերով մեծ տպավորություն էր գերծել Վիսոցկու վրա:

Չնայած այն բանին, որ  այդ տարիներին Վիսոցկու ստեղծագործություններն արգելված էին, Դավիթին հաջողվեց ԱԱԾ-ի դահլիճներից մեկում նրա մասնակցությամբ համերգ կազմակերպել, որը մեծ հաջողություն ունեցավ:

Հանրահայտ Վլադիմիր Վիսոցկին այս տարի կդառնար 80 տարեկան: