Գիտնականները պարզել են, թե ինչու տիկնանց առաջին օգնություն չեն ցուցաբերում


00:00 , 8 նոյեմբեր, 2018

Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդը առաջին օգնություն ստանալու ավելի մեծ շանսեր ունի, քան կինը: Մարդիկ խուսափում են առաջին օգնություն ցույց տալ կանանց, վախենալով ոտնձգությունների մեջ մեղադրվելուց:

Կոլորադոյի համալսարանի դոցենտ Սառա Պերմանի կողմից սրտի կանգի 20 հազար դեպքերի վերլուծությունից պարզվել է, որ անծանոթ մարդիկ տղամարդկանց 23%-ով ավելի են առաջին օգնություն ցուցաբերել, քան կանանց: Հարցման արդյունքում պարզվել է, որ օգնություն ցուցաբերելուց խուսափելու պատճառներից առաջին տեղում ոտնձգությունների մեջ մեղադրվելու վախն է, մյուս պատճառ՝ կանանց կրծքերի առկայությունն է, որը դժվարացնում է այդ պրոցեսը և այն, որ կանայք կարող են վատ ինքնազգացողության և սրտի կանգի սիմուլյացիա անել: