Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կհանդիպեն դատարանում


23:20 , 7 նոյեմբեր, 2018

Դեռևս չամուսնալուծված Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ զույգի երեխաների խնամակալության հարցով դատական լսումները կկայանան դեկտեմբերի 4-ին՝ Լոս Անջելեսում, հաղորդում է Us Weekly-ը:

54-ամյա Փիթի և 43-ամյա Ջոլիի գործով մինչև 2019թ. հունիսը կզբաղվի գլխավոր դատավոր Ջոն Օդենկիրկը:

Զույգն ունի 10-17 տարեկան հասակի 6 հարազատ և որդեգիր երեխա: Նրանք ամուսնալուծվում են 12 տարվա համատեղ կյանքից հետո: