Ինչ հիվանդություններից է պաշտպանում սուրճը


21:00 , 7 նոյեմբեր, 2018

Տորոնտոյի համալսարանի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ սուրճը բովելիս դրանում առաջանում են հատուկ նյութեր, որոնք խոչընդոտում են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների առաջացմանը, հաղորդում է ScienceDaily-ը:

Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են սուրճի երեք տեսակ՝ թույլ բովված, մուգ՝ կոֆեինով և առանց դրա: Պարզվել է, որ վերջին երկուսը խոչընդոտել են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդություններին բնորոշ ճանաչողական ունակությունների տարիքային նվազեցմանը: Դա նշանակում է, որ դրական ազդեցություն է թողնում ոչ թե կոֆեինը, այլ բովման ընթացքում առաջացող այլ միացություն: