Բարսելոնայում ռումբի մասին ահազանգից հետո վերականգնել են գնացքների երթևեկությունը


17:00 , 7 նոյեմբեր, 2018
Aysor.am-ը գրում է.
Բարսելոնայի Սանթս կայարանում ռումբի մասին ահազանգից հետո վերականգնել են գնացքների երթևեկությունը: Հաղորդվում է, որ կայարանում ստուգումներ են իրականացվել, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել  վերականգնել շարժը:
 
Այս մասին հայտնել է Իսպանիայի ADIF երկաթգծի ենթակառուցվածքը՝ Twitter-ի էջում: