ԱՄՆ-ին անհանգստացնում է Սիրիայում С-300-ի առկայությունը


16:20 , 7 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ին անհանգստացնում է Սիրիայում ռուսական С-300 համակարգերի առկայությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի` Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին. տեղեկացնում է РИА Новости-ն:

Ըստ պաշտոնյայի` հարց է առաջանում` ո՞վ է վերահսկելու այդ համալիրները, ի՞նչ դեր դրանք կխաղան:

Ջեֆրին նաև հիշեցրել է, որ ավելի վաղ ռուսաստանցի և իսրայելցի զինվորականները շփումներ են ունեցել Իսրայելի` Սիրիայում թիրախների հարվածելու կապակցությամբ: «Հույս ունենք, որ այդ մոտեցումը կշարունակվի»,-նշել է նա: