Էրիկ Վարդանյանը բուժման համար մեկնել է Լեհաստան


14:00 , 7 նոյեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը բուժման նպատակով մեկնել է Լեհաստան:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ 20-ամյա ֆուտբոլիստի մոտ Կյոնինգի հիվանդություն (ծնկի վնասվածք) է ախտորոշվել։

Հիվանդության բուժման համար կպահանջվի մի քանի ամիս։

Հիշեցնենք` Էրիկ Վարդանյանը 2 հանդիպման է մասնակցել Հայաստանի հավաքականի կազմում և դարձել է մեկ գոլի հեղինակ:

Ամռանը հայ ֆուտբոլիստը նաև փորձաշրջան է անցել շվեյցարական «Սիոնում»