ԱՄՆ պետքարտուղարությունը պարգևատրություն է սահմանել Քրդական բանվորական կուսակցության երեք առաջնորդի մասին տեղեկության համար


13:55 , 7 նոյեմբեր, 2018
ԱՄՆ պետքարտուղարությունը երեկ պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ պարգևատրություն է սահմանել Քրդական բանվորական կուսակցության (PKK) երեք առաջնորդների վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնելու դիմաց։ Այդ առաջնորդներն են` Մուրադ Քարայըլանը (5 մլն ԱՄՆ դոլար), Ջեմիլ Բայիքը (4 մլն ԱՄՆ դոլար) և Դուրան Քալքանը (3 մլն ԱՄՆ դոլար)։