Արա Բաբլոյանն ու նրա որդին չեն մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին


12:50 , 7 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

«Հանրապետական» կուսակցությունը պետք է մասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը։

«Չեմ կարող ասել՝ ինչպես եմ գնահատում շանսերը, բայց գիտեմ, որ «Հանրապետականն» ունի լուրջ մարդկային և մասնագիտական պոտենցիալ։ Կարծում եմ, որ այդ պոտենցիալը պետք է օգտագործել հետագա մեր զարգացումներում»,-նկատեց նա։

Անդրադառնալով հարցին՝ ինքը կամ իր որդին՝ Արման Բաբլոյանը, պատրաստվում են մասնակցել ընտրություններին՝ ԱԺ նախագահն արձագանքեց, որ ո՛չ ինքն է մասնակցելու, ո՛չ էլ իր որդին։ «Ես չեմ մասնակցի ԱԺ ընտրություններին, որպեսզի ավելի երիտասարդները մասնակցեն: Վերադառնում եմ առողջապահության ոլորտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ