Մեծ Բրիտանիայում ավանակի ու զեբրի հիբրիդ է լույս աշխարհ եկել (Photo, Video)


12:20 , 7 նոյեմբեր, 2018

Մեծ Բրիտանիայում վերջերս ավանակի ու զեբրի հիբրիդ է լույս աշխարհ եկել՝ զեբրոիդ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, զեբրոիդը ծնվել է Սոմերսեթ կոմսությունում գտնվող ֆերմաներից մեկում: Զիպի անունով ավանակից ու զեբր մորից ծնված հիբրիդն ունի ավանակի պես մոխրագույն մարմին ու բծավոր վերջույթներ: Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում կա երկու նման զեբրոիդ:

Զեբրոիդները գոյություն ունեն բավականին վաղուց, նրանց մասին իր գրություններում հիշատակել է Չարլզ Դարվինը: Այս կենդանիներին բարդ է վարժեցնելը, քանի որ նրանք ավելի ագրեսիվ են, քան ձիերը:

Ziggy, a six-year-old zebra, shares the fields with nine donkeys.  Miss Turner was astonished to wake up one morning to discover that Ziggy had given birth in the night