ԱՄՆ ընտրություններին մասնակցող ամերիկահայերից 3-ն ընտրվել են


11:19 , 7 նոյեմբեր, 2018

Ինչպես և կանխատեսվում էր, ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում հանրապետականները կարողացան մեծամասնությունը պահպանել Սենատում, իսկ Ներկայացուցիչների պալատում այն անցավ դեմոկրատներին:

Արդեն կան ուրախալի լուրեր։

Ընտրություններին մասնակցող ամերիկահայերից 3-ն ընտրվել են.

Ջեքի Սփիր-Կանչելյան (դեմոկրատ) - 74.9%
Էնթոնի Բրինդիսին (դեմոկրատ) - 50.3%
Աննա Էշու (դեմոկրատ) - 70.9% 

4-րդ թեկնածուի՝ Դենի Թարխանյանի (հանրապետական) արդյունքները դեռ հայտնի չեն. քվեները մշակվում են: 
Կան նաև որոշակի հաջողություններ նահանգային խորհուրդների ընտրություններում:

#ԱՄՆ #Ընտրություններ