Հայաստանում համաներման շրջանակում յոթ իրանցի է ազատ արձակվել


10:30 , 7 նոյեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Հայաստանում հայտարարված համաներման շրջանակում ազատ է արձակվել Իրանի յոթ քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Երևանում Իրանի դեսպանությունից գործակալությանը հայտնել են, որ այդ քայլը նպատակ ունի առաջ մղել Իրան-Հայաստան բարեկամական կապերը:

Բացի այդ, դեսպանատնից հայտնել են, որ երկու երկրները հայտարարված ընդհանուր համաներման շրջանակում դիտարկում են Իրանի՝ Հայաստանում ազատազրկված մյուս քաղաքացիների ազատ արձակման կամ արտահանձնման հնարավորությունները: