«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին». Վիգեն Սարգսյան


10:41 , 7 նոյեմբեր, 2018
ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է՝ ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և, իր հետ տանելով այդ ամենը, հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»: