Նոր սկսվող հիպերտոնիայի դեպքում մարդուն կարող են բուժել առողջ սովորությունները


23:00 , 6 նոյեմբեր, 2018

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները պարզել են, որ առողջ սովորություններին հետևելը օգնում է նոր սկսվող հիպերտոնիայի ժամանակ բարելավել մարդկանց վիճակը այն աստիճան, որ մարդիկ նույնիսկ հրաժրվում են դեղորայքից՝ գրում է EurekAlert-ը։

Խոսքն այնպիսի առողջարար սովորությունների մասին է, ինչպիսիք են սննդակարգում բանջարեղենների և մրգերի ավելացումը, ճարպայինի, աղի և «արագ» ածխաջրերի նվազեցումը, ինչպես նաև պարբերաբար ֆիզիկական ակտիվությունը։

Գիտնականները պարզել են, որ այդ սովորություններին հետևելով մարդը կարող է գրեթե ամբողջովին բուժել հիպերտոնիան, քանի որ դեղորայք օգտագործելու անհրաժեշտությունը անհետանում է։