SWIFT-ը սկսել է կասեցնել իրանական բանկերի մուտքը համակարգ


22:00 , 6 նոյեմբեր, 2018

Տեղեկատվության փոխանցում և վճարումներ իրականացնող SWIFT բանկային համակարգը հայտարարել է իրանական մի շարք ֆինանսական հաստատություններին ծառայությունների մատուցման կասեցման մասին, հաղորդում է Reuters-ը:

Միևնույն ժամանակ, ընկերության հայտարարության մեջ չի նշվում իրանական բանկերի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին:

Ընկերությունը հայտարարել է, որ իրանական բանկերի մուտքը համակարգ կասեցնելու որոշումը կայացվել է«առավել լայն գլոբալ ֆինանսական համակարգի կայունության և ամբողջականության» նպատակով:

Հայտնի է, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել SWIFT-ի նկատմաբ՝ Իրանի հետ համագործակցելու համար: