Մեսենջերներին կպարտավորեցնեն ստուգել օգտատերերի անձը


20:20 , 6 նոյեմբեր, 2018

Ռուսաստանի կառավարությունը մեսենջերների օգտատերեին ստուգելու նոր կարգ կսահմանի: Դրա համաձայն՝ հավելվածից կարող են օգտվել մարդիկ, որոնց անունով գրանցված է տվյալ հեռախոսահամարը: Այս մասին հաղորդում է  «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով նախագիծը:

Մեսենջերները բջջային օպերատորներին իրենց հաճախորդների մասին տեղեկություն կփոխանցեն՝ անձը հաստատելու համար: Եթե տվյալները համընկնեն ընկերության բազայում եղած տեղեկության հետ, նույնականացումն անցած կհամարվի:

Իսկ եթե բջջային օպերատորը հեռախոսահմարների բազայում այդպիսի օգտատիրոջ չգտնի, նույնականացումը կմերժվի: Այդ դեպքում նա չի կարողանա օգտվել մեսենջերի ծառայություններից:

Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովի խոսքով՝ այդ կարգն անհրաժեշտ է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: