ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները լեգիտիմ չեն. Լավրով


17:40 , 6 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները լեգիտիմ չեն, դրանք կոպտորեն խախտում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մենք ելնում ենք այն բանից, որ ոչ միայն միջազգային իրավունքի, այլև միջազգային շփման նորմերը ոչ ոք չի չեղարկել: Եվ վերջնագրերի և միակողմանի պահանջների հիման վրա քաղաքականության վարումը, մեր դարաշրջանում անընդունելի է»,-ասել է Լավրովը:

Հակաիրանական պատժամիջոցներն ուժի մեջ են մտել երեկ` նոյեմբերի 5-ին: