15:40 , 6 նոյեմբեր, 2018
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման հանձնաժողովը շուտով վերսկսելու է իր աշխատանքները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
Նա տեղեկացրեց, որ այս փուլում հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է ինքը՝ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը։
«Ես մի անգամ նիստ եմ հրավիրել, քանի որ այսպես կոչված, անցումային շրջան էր, հրատապ խնդիրներ կային և որոշվել է, որ պաշտպանության նախարարը պետք է շարունակի ղեկավարել այդ աշխատանքները», - հայտարարեց Տոնոյանը։
Հարցին, թե ադրբեջանական կողմից պաշտոնապես եղե՞լ է առաջարկգերիների փոխանակման մասին, ինչպես գրել էր «Интерфакс-Азербайджан»-ը, Տոնոյանը հերքեց. «Ո՛չ, պաշտոնապես նման առաջարկ չի եղել։ Ես ազնվորեն ասել եմ, որ նման տեղեկություններ լսել եմ լրատվամիջոցներից»։
Նշենք, որ Ադրբեջանում պահվում է ՀՀ 3 քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ