Իմ սելֆին Հայաստանի վարչապետի հետ. Սոֆիա ռոբոտ


12:40 , 6 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի միջոցառումների շրջանակում ներկայացվեց  Սոֆիա ռոբոտը:

Սոֆիա ռոբոտի թվիթերի էջում հրապարակվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկին Աննա Հակոբյանի հետ` հետևյալ գրությամբ. «Իմ սելֆին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ես հիմա սելֆիների հավաքածու ունեմ, միգուցե նկարների ալբոմ ունենամ»: