Ավստրալիայում շնաձկան հարձակումից հետո տղամարդը մահացել է


12:50 , 6 նոյեմբեր, 2018

Ավստրալիայում շնաձկան հարձակումից հետո տղամարդը մահացել է, հաղորդում է news.com.au-ն:

Նշվում է, որ 33-ամյա տղամարդը զբոսանավում հանգստացել է ընկերների հետ Ուիթսանդի կղզեխմբի շրջանում: Լողալիս նրա վրա շնաձուկ է հարձակվել:

Տղամարդուն Մաքայ քաղաքի հիվանդանոց են տեղափոխել, որտեղ շատ արյուն կորցնելու հետևանքով մահացել է:

Այդ շրջանում երկու ամսվա ընթացքում սա շնաձկան հարձակման երրորդ դեպքն է: