Ամկար ֆուտբոլային ակումբը սնանկ է ճանաչվել


11:20 , 6 նոյեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Պերմի շրջանի արբիտրաժային դատարանը «Ամկար» ֆուտբոլային ակումբին սնանկ է ճանաչել:

Այսպիսով, բավարարվել է «Ամկարի» նախագահ Գենադի Շիլովի` սեպտեմբերին Պերմի դատարանին ներկայացրած պահանջը:

Նշենք` ակումբի պարտքն ավելի քան 540 մլն ռուբլի է կազմում:

Հիշեցնենք` 2015/16 թվականներին «Ամկարում» է հանդես եկել Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: