Ռուսաստանը Եվրոպայի 25 ուժեղագույն բանակների վարկանիշային ցանկի առաջին հորիզոնականում է


07:28 , 6 նոյեմբեր, 2018

Ռուսաստանը հայտնվել է Business Insider պարբերականի կազմած Եվրոպայի 25 ուժեղագույն բանակների վարկանիշային ցանկի առաջին հորիզոնականում:

Վարկանիշը կազմելիս հեղինակները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ռազմական տեխնիկայի և զինամթերքի քանակը, ընդհանուր առմամբ երկրի զարգացումը, ինչպես նաև լրացուցիչ՝ օրինակ լոգիստիկ պայմանները:

Business Insider-ի տվյալներով, ռուսական բանակն ունի ավելի քան 3.5 միլիոն զինծառայող, ավելի քան 20 հազար տանկ, մոտավորապես 4 հազար ինքնաթիռ, իսկ երկրի ռազմական բյուջեն կազմում է մոտավորապես 47 միլիարդ դոլար:

2-րդ տեղում Ֆրանսիան է՝ 40 միլիարդ դոլարով, 3-րդում՝ Մեծ Բրիտանիան՝ 50 մլրդ դոլարով: Նրանց հաջորդում են Թուրքիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը և Հունաստանը: Ուկրաինան հայտնվել է10-րդ հորիզոնականում, իսկ վերջին 25-րդ հորիզոնականը զբաղեցնում է Բելգիան: